Բայդենը Բրազիլիայի և Հնդկաստանի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ակնկալում է, որ Հիրոսիմայում G-7 գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվի Ուկրաինայի պատերազմը բրազիլացի առաջնորդներ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի և հնդկաստանի ղեկավար Նարենդրա Մոդիի հետ:
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ամերիկացի առաջնորդի օգնական Ջեյք Սալիվանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Բայդենը մտադիր է ճնշել Մոդիին և դա Սիլվային, որպեսզի փոխեն իրենց մոտեցումը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ, Սալիվանը պատասխանել է, որ տեղեկություն չունի այդ հարցի քննարկման մասին։