Զելենսկին ժամանել է G7-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, որտեղ երեկվանից ընթանում է G7-ի գագաթնաժողովը։
«Ճապոնիա, G7։ Կարևոր հանդիպումներ Ուկրաինայի գործընկերների և ընկերների հետ։ Անվտանգություն և համագործակցության ավելացում մեր հաղթանակի համար»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
Նախօրեին Զելենսկին Ջիդայում (Սաուդյան Արաբիա) դիմել էր Արաբական լիգայի անդամներին, իսկ Հիրոսիմայում նախատեսված է Ուկրաինայի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։