Ռուսաստանը նոր ուժեր է ուղարկում Բախմուտը գրավելու համար․ Բրիտանական հետախուզություն
Ռուսաստանը շարունակում է լրացուցիչ ուժեր ուղարկել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաք՝ այն վերջնականապես գրավելու և Ուկրաինայի հետ պատերազմում հաջողության համար։
Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական շաբաթօրյա ամփոփագրում։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ վերջին չորս օրվա ընթացքում Ռուսաստանը, հավանաբար, տեղակայել է մինչև մի քանի գումարտակ՝ Բախմուտի ուղղությունն ամրապնդելու համար։