Սուդանում հարձակվել են Կատարի դեսպանատան վրա
Սուդանում Կատարի դեսպանատունը հարձակվել և թալանվել է զինված անձանց կողմից, շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Կատարի ԱԳՆ-ն։
«Մենք դատապարտում ենք Խարտումում զինված խմբավորումների կողմից մեր դեսպանատան վրա հարձակումն ու վանդալիզմը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ դեսպանատան վրա հարձակման պահին դիվանագետներից ոչ մեկը չի տուժել, քանի որ դիվանագիտական առաքելության ողջ անձնակազմը տարհանվել է։