Սպորտսմեննե՜ր, դերասաննե՜ր, ո՞ւր եք, միասեք մեզ, ինչո՞ւ մեր կողքին չեք. զոհված զինծառայողների ծնողներ
Զոհված զինծառայողների ծնողները երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
Զոհված զինծառայողներից մեկի ծնողը դիմելով մարզիկներին ու դերասաններին՝ ասաց. «Սպորտսմեննե՜ր, դերասաննե՜ր, ո՞ւր եք, միացե՛ք մեզ, ինչո՞ւ մեր կողքին չեք»:
Ծնողներից մեկն էլ ասաց. «Վաղն Ադրբեջանի դրո՞շն եք բարձարացնելու»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը մեկ ամսով։