Մի շաբաթ առաջ թnւրքերը թnւրքի հրամանով մեզ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին, իսկ այսօր՝ հերոսի մորը կալանավորեցին
Մի շաբաթ առաջ մեզ՝ ծնողներիս, թուրքի հրամանով թուրքերը մտան մեր գրասենյակ և բերման ենթարկեցին: Նրանք անմարդկային վերաբերմունք ցուցաբերեցին, ձեռնաշղթաներ հագցրին իմ ձեռքերին՝ առանց որևէ բան ասելու: Այս մասին զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ ասաց ծնողներից մեկը:
Նրա խոսքով՝ նրանք արջի պես գոռում էին, կարծես լավ կերած-խմած լինեին:
«Ամբողջ Պրոսպեկտն էր ականատես, թե ինչ ուժ էին կիրառում մեր հանդեպ: Այո՛, թուրքի հրամանով թուրքերը մեզ բերման ենթարկեցին, իսկ այսօր կալանքի հրաման ստացան թուրքից՝ կալանավորելով մեր քրոջը: Մենք չենք լռելու: Հանուն Գայանեի մենք այսօր ոտքի ենք կանգնել: Մենք օր առաջ պետք է Գայանեին ազատության մեջ տեսնենք: Ժողովուրդ, հայեր, միացեք մեզ: Միացեք, որովհետև աս իշխանությունները ամեն մի սրբություն ոտնահարել են, իսկ այժմ կպնում են հերոսածին ծնողին, որը միայնակ մեծացրել է իր տղային և աղջկան, որի տղան զոհվել է հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն մեր ապագայի»,- նշեց ծնողներից մեկը: