Ռուսաստանը հարվածել է Դնեպրին. կան ավերածություններ
Մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Դնեպր քաղաքին։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ շրջանի երկնքում խոցվել է 15 անօդաչու թռչող սարք և 4 թեւավոր հրթիռ։
Մի քանի մարդ տուժել է պայթյունների հետևանքով։ Զհեր չկան։ Վնասվել են բազմաթիվ շենքեր և մեքենաներ։