Սինան Օղանն այսօր կհայտարարի Էրդողանին աջակցելու մասին
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու «Աթա» դաշինքից Սինան Օգանը երկուշաբթի օրը կհայտարարի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեբ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ըստ ստացված տեղեկատվության՝ Սինան Օգանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին։ Նա կհայտարարի, որ չի աջակցելու Քըլըչդարօղլուին, քանի որ նա աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Նրա խոսքով՝ Օգանը երկուշաբթի օրը կհրապարակի այն կետերը, որոնք նա քննարկել է նախագահ Էրդողանի հետ։