Զախարովան Բախմուտի ոչնչացման համար մեղավոր է անվանել ԱՄՆ-ին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության և Բախմուտի կործանման հետևանքների համեմատությունը, նշել է, որ երկու դեպքում էլ դրանք կազմակերպվել են պաշտոնական Վաշինգտոնի կողմից։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Բրավո, ի վերջո, Սպիտակ տունը կազմակերպեց երկուսն էլ»,- գրել է Զախարովան։