Իրաքում արգելվել է դոլարի օգտագործումը
Իրաքն արգելել է գործարքներն ամերիկյան արժույթով, ինչ նպատակով էլ որ դրանք իրականացվեն, հայտնում է Haber7-ը։
Նշվում է, որ Իրաքի կառավարությունն արգելել է դոլարի օգտագործումն ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն գործարքներում։
Նշվում է, որ ցանկացած անձ, ով գործարքներ կկատարի իրաքյան դինարից բացի այլ արժույթներով, կտուգանվի։ Կրկնվող խախտումները պատժվում են ազատազրկմամբ։