Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանը կանչվել է Իրանի ԱԳՆ, հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանի արտգործնախարարությունը Նադին Լոզանոյին ասել է, որ նման ոչ ավանդական գործողությունը չի համապատասխանում Իրանի և Շվեյցարիայի բարեկամական հարաբերություններին և պետք է շտկվի։
Ուրբաթ երեկոյան Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը Twitter-ի իր էջում դատապարտել է Իրանում երեք ցուցարարների մահապատիժը։