Մոսկվայում հրդեհ է բռնկվել զինկոմիսարիատներից մեկում
Մոսկվայում հրդեհ է բռնկվել շենքում, որտեղ գտնվում է զինկոմիսարիատը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Կոլոդեզնի նրբանցք 16 հասցեում գտնվող վեցհարկանի շենքում, որտեղ գտնվում է Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանի զինկոմիսարիատը։ Դեպքի վայր է մեկնել 15 մարտական հաշվարկ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։