Եթե որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների տարան, սպանեցին. զոհվածի հայր (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հորը՝ Արա Ռոստոմյանին չի զարմացնում, որ իշխանությունները չեն արձագանքում իրենց բարձրացրած խնդիրներին ու ակցիաներին։ Նա նկատում է, որ իշխանական պատգամավորները յուրօրինակ են հանդես գալիս։
«Իշխանական պատգամավորներն արշավ են սկսել, իրար հերթ չտալով ներկայացնում են առևանգման ինչ-որ դրվագներ։ Եթե իրենք այդպես հումանիստաբար ցանկանում են, որ որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների մազին չկպան, տարան, ուղիղ սպանեցին։ Ի՞նչ է ստացվում. եթե մազին կպնում են, պետք է տանեն, կալանավորեն, բայց որ տարել, սպանել են մեր տղաներին ու մինչև հիմա պատասխան չեն տվել, թե ով է մեղավոր»,- կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ռոստոմյանը։
Նա հիշեցնում է Փաշինյանի խոսքերը, ով իրեն ոչ թե մեղավոր, այլ պատասխանատու է համարում կատարվածի համար;
«Մեղավորին ու պատասխանատուին տանում, ցմահ դատում են, ոչ թե թողում են դրսում, որ լրացուցիչ էլի հանցանքներ կատարի։ Մեր տղաներին սպանելուց հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին նոր զոհեր եղան, Վարդենիսում էլի զոհեր ու այսպես շարունակ։
Այսինքն, այդ զոհերը երեխաներ չե՞ն, իսկ իրենց երեխային գցել են փողոցները, երեխա՞ է, ՔՊ-ականները բոլոր ձևերով մեկը մեկին հերթ չեն տալիս ներկայացնելու, թե այս հերոս տղեն, որ Ջաբրայիլն էր «ազատագրում» ու իր պատճառով 800-ից ավելի զոհ ունեցաք, ինքն անձեռնմխելի է՞»,- նշեց զոհվածի հայրը։
Նա որևէ ակնկալիք չունի դատարանից, իրավապահ համակարգից, բայց վստահեցնում է, որ ամեն ինչ անելու են` հասնելու Գայանե Հակոբյանի ազատ արձակմանը։
Զոհվածի հայրը միևնույն ժամանակ նկատում է, որ իրենց շարքերն օրեցօր ավելանում են ու հնարավոր չէ իրենց լռեցնել։
Մանրամասները` տեսանյութում