Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վանաձորի համատիրությունների ղեկավարները կարգազանց են, քաղաքապետը` անհաղորդ

Վանաձորցին ընդդեմ 8 համատիրությունների ղեկավարների դատական գործն ավարտվեց:

Դեռևս ապրիլ ամսին Վանաձորի բնակիչ Անդրանիկ Սերգոյանը հարցում էր ուղարկել քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժին: Այս հարցմամբ` նա փորձել էր իմանալ, թե որտեղ են փակցվում Վանաձոր համայնքի ավագանու նիստերի օրակարգերն ու արձանագրությունները: Ու քանի որ, քաղաքապետարանից պատասխանել են, թե այդ լիազորությունը քաղաքի 56 համատիրություններին է տրված, ուստի Անդրանիկ Սերգոյանը հարցումներն ուղարկել է հենց այս համատիրություններին:

«56 հարցում ենք ուղարկել ու 5-օր հետո հերթով զանգել ենք իմանալու, թե արդյոք մեր ուղարկած հարցումները ստացել են: Զարմանալին այն էր, որ համատիրության ղեկավարներից շատերը չգիտեին, որ հարցմանը պետք է պատասխանեն: Ու երբ ես բացատրում էի, որ դա օրինական է, երբ քաղաքացին նման հարցում է ուղարկում տեղեկատվություն ստանալու համար, նրանցից շատերն էլի միևնույնն է` սխալ էին ընկալում կատարվածը: Նրանք մեզ ասում էին, թե «Ձեր օրենքը մեզ հետաքրքիր չէ»»,-newspress.am-ի թղթակցի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց Անդրանիկ Սերգոյանը:

Վերջինիս խոսքով` բազմաթիվ բացատրական աշխատանքերից հետո 56 համատիրություններից մի մասն իրենց ինչ-որ կերպ արձագանքել է: Սակայն նրանցից 8-ն ընդհանրապես չի պատասխանել: Անդրանիկ Սերգոյանն 3 ամիս սպասելուց հետո վերջապես այս 8 համատիրություններին դատի է տվել:

Դրանցից 5-ը` Մուշի, էվրիկայի, Կենտրոնի, Ուրարտուի, Ցալկուտի ղեկավարները ( որոնք այդպես էլ դատարան չներկայացան) դատարանի միջնորդությամբ պատասխանեցին հարցմանը:

Հայցվոր Անդրանիկ Սերգոյանը դատը շահեց, բայց, ինչպես հետագայում պարզվեց, 3 համատիրությունների`Ուրարտուի, Ցալկուտի, Կենտրոնի ղեկավարներն այդպես էլ չէին պատասխանել հարցմանը:  Հարկ է նկատել, որ այս 3-ն էլ գրանցված են նույն հասցեում` մեկ հեռախոսահամարով:

Այս համատիրությունների ղեկավարները դիմել էին Վանաձորի քաղաքապետարանի համատիրության եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանին, որն էլ իր հերթին գործը հանձնարարել էր աշխատակից Գարեգին Մատինյանին եւ ընդհանուր պատասխան էր ուղարկվել վճռի հրապարակումից առաջ, նշելով այն հասցեները, որտեղ համատիրության ղեկավարները փակցնում են ավագանու կայանալիք նիստերի օրակարգն ու արձանագրությունները:
Այլ կերպ ասած` քաղաքացու ուղարկած հարցմանն ի վերջո պատասխանել է քաղաքապետարանը:

Այստեղ կա մեկ այլ զավեշտ. համատիրության ղեկավարները մինչ այժմ չեն ընդունում, որ իրենք օրենք են շրջանցել: Ասել է թե` համատիրությունների ղեկավարների պաշտոնն ստանձնել են, մարդիկ, ովքեր չգիտեն իրենց իրավունքների եւ պարտականություների մասին: Ու չնայած նրան, որ քաղաքացին դատը շահել է, նրանք էլի հին երգն են երգում, թե այդ հարցումներին պատասխանելն իրենց գործառույթում չէ: Ու որ ամենակարևորն է` քաղաքային իշխանությունը` քաղաքապետի գլխավորությամբ աչք է փակում այս անգրագիտության ու բարձիթողի վիճակի վրա: