Վստահ եմ, իրենց սեռական առողջության մասին տեղեկատվություն ներկայացրել են. Փաշինյանը՝ հոգևորականներին
Ես հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի։ Ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել։ Ես ընդամենը հետևյալը կասեմ, որ ես ընդհակառակը, եթե եկեղեցու մասին իմ արտահայտության անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացվող, իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ապա ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Մայր Աթոռի այն հայտարարությանը, որ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, ապա կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ, Փաշինյանը նշեց․
«Ես հույս ունեմ՝ հոգևոր ճեմարան ավարտած, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ ունեն առողջության վերաբերյալ, ընդհուպ՝ սեռական առողջության վերաբերյալ»։