ՆԱՏՕ-ն Ուկրաինային կառաջարկի իսրայելական անվտանգության մոդել
ՆԱՏՕ-ն Ուկրաինային կառաջարկի իսրայելական անվտանգության մոդել, գրում է The Wall Street Journal-ը։
Նման մոդելը կհեշտացնի զենքի և առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցումը Կիև և կլինի քայլ դեպի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությունը: Դա նաև կխանգարի ՆԱՏՕ-ին փաստացի դառնալ Ռուսաստանի հետ որևէ հակամարտության կողմ:
ԱՄՆ-ը լինելու է Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխավորը: Նաև համաձայնագիրը կներառի օգնություն Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: