Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կներդրվեն բարեվարքության ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար: Բարեվարքության ստուգման կառուցակարգեր ՀՀ-ում ներդրվեցին 2020 թ.-ի մարտի 25-ին իրականացված օրենսդրական փոփոխություններով: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում ներդրվեցին բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը և սահմանվեց, որ բարեվարքության ուսումնասիրություն են անցնելու դատավորների թեկնածուները, ՍԴ-ի թեկնածուները, ԲԴԽ անդամի թեկնածուները, Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուները և այլն:

2021-2022 թթ. իրականացված օրենսդրական մի շարք փոփոխություններով բարեվարքության ստուգման կառուցակարգեր նախատեսվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների, Գլխավոր դատախազի թեկնածուի և այլ պաշտոնատար անձանց համար: Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերով առաջարկվում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը և նոր ինստիտուտների ներդրմանը։

Օրինակ՝ նախագծերով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) և նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաև վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ: Հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են նաև անձի ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները: Նախագծերով առաջարկվում է Հանձնաժողովին հնարավորություն տալ անձի՝ կարգապահական, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի նաև պահանջել տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք նրա մասնակցությամբ առկա է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Առաջարկվում է ուսումնասիրության շրջանակը չսահմանափակել գրանցված խախտումներով, այլ հնարավորություն տալ Հանձնաժողովին ուսումնասիրել նաև այն դեպքերը, երբ առերևույթ խախտումներ առկա են, սակայն օրենսդրական բացերի, վաղեմության ժամկետների կամ այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով հնարավոր չի եղել դրանք որպես խախտում արձանագրել: Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ տեղեկություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել