Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

Հայրենիքը «ռուպր» բռնելով ու ճոխ-ճոխ հայտարարություններով չեն փրկում․ զոհվածների ծնողների կողքին կանգնել է հարկավոր

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանել է իրեն պատկանող կայքի հարցին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը (մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը):

Արթուր Վանեցյանը շեշտել է, թե խնդիրը ո՛չ թե Փաշինյանի հայտարարություններն են, այլ Արցախի ժողովրդի այդ հայտարարությունների դեմ պայքարելու կամքը...

Այստեղ դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք...»։

Փաստորեն, պարզվում է, որ  հայ ժողովրդի գլխին կախված արհավիրքը կանխելու համար ընդամենը հարկավոր է կամք: Ում ստացվում է, որ, փաստորեն, հենց այս կամքն է, որ չունի նաև ինքը՝ Վանեցյանը: Այն մարդը, ով դուրս եկավ փողոց ու սպայի խոսք տվեց՝  «Ես տուն չեմ գնալու», ամպագոռգոռ հայտարարություններ արեց՝ «Ժողովուրդ ջան, մենք չենք հանձնվելու»... բայց, առանց նպատակակետին հասցնելու իր սկսած գործը, տուն գնաց ու փողոցում անցկացրած ցուրտ ու անհարմար գիշերներից հետո հանգիստ «հանձնվեց» տաք ու փափուկ անկողնուն:

Չգիտե՞ր Վանեցյանը, որ դա իր պարտությունն է լինելու ազգի առաջ ու, եթե տանուլ տվեց, ապա տանուլ է տալիս ընդմիշտ. երևի գիտեր, բայց գնաց տուն՝ կիսատ թողնելով սկսած պայքարը:

Փաստորեն, ընդամենը կամք չուներ՝ պայքարը շարունակելու:

Չենք քննարկում՝ ովքեր խանգարեցին, ովքեր օգնեցին՝ դրանք զուտ ու սուտ արդարացումներ են. պարզապես պետք է հասկանալ, որ հարկավոր է գործել շախմատի օրենքով՝ առանց քայլ-նահանջի:

Հիմա արդեն Վանեցյանը բավարարվում է միայն (հիմնականում իրեն պատկանող կայքին տված) հարցազրույցներով:

Այս անգամ էլ նա, իբր արձագանքել է Փաշինյանի՝ տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարությանը:

Իհարկե, պարզ չէ, թե Վանեցյանն ինչու է շեշտը դրել միայն «արցախցիների՛ կամքի» վրա, երբ Փաշինյանը խոսում է Հայաստանի որոշ շրջանների և, ինչպես ինքն է ասում, «անկլավների» մասին:

Ինչո՞ւ միայն արցախցին պետք է դուրս գա, պայքարի, իսկ Հայաստանի բնակիչներն անելիք չունե՞ն, իսկ հայ-ադրբեջանական սահմաններն այդքան ապահով ու անվտա՞նգ են. չմոռանանք, որ վերջին կրակոցները Գեղարքունիքի մարզում են. մի քանի օր առաջ՝ Սոթքում (զոհեր, վիրավորներ), այսօր՝ Կուտականում:

Ինչևէ, Վանեցյանը կոչ է անում կամք դրսևորել պայքարելու  ու խոստանում է միանալ պայքարին։ Հիմա մեկ հարց Վանեցյանին՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներն արդեն տևական ժամանակ պայքարում են, ինչո՞ւ չեք միանում պայքարին, ինչո՞ւ չեք կանգնում զոհվածների ծնողների կողքին։

Ընդ որում, այս ծնողները ոչ թե միայն իրենց իրավունքների ոտնահարման, իրենց հանդեպ արհամարհական վերաբերմունքի, ոտք ու ձեռքից բռնած քարշ տալու, զոհվածի մորը կալանավորելու դեմ են պայքարի դուրս եկել, այլև իշխանության կողմից տարածքները շարունակաբար հանձնելու, զոհեր տալու ու փաշինյանական կլանի կողմից հայրենիքը կործանելու դեմ են պայքարում։

Հիմա ի՞նչն է խանգարում՝ ոտքի կանգնել ու պայքարին միանալ։

Իսկ եթե Վանեցյանը վստահ չէ, որ կհաջողի, ուրեմն ավելի լավ է լռի, քանի որ հայրենիքը միայն «ռուպր» բռնելով ու ճոխ-ճոխ հայտարարություններ անելով չեն փրկում․ զոհվածների ծնողների կողքին կանգնել է հարկավոր։

NEWSPRESS.am