Ռուսաստանը սկսել է ճնշում գործադրել գործընկերների վրա․ Bloomberg
Ռուսաստանը գաղտնի շանտաժի է ենթարկում իր հետ առևտուր անող երկրներին՝ օգնելու նրան խուսափել ֆինանսական մեկուսացումից Ուկրաինայի պատերազմի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի փաստաթղթերին։
«Ավելի վաղ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը, միջկառավարական կազմակերպությունը, որը ստանդարտներ է սահմանում կեղտոտ փողերի դեմ պայքարի համար, կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը: Այնուամենայնիվ, Ուկրաինան պնդում է, որ այս մարմինը նաև լրացուցիչ սահմանափակումներ մտցնի՝ Մոսկվային մտցնելով իր սև ցուցակը»,- գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Ռուսաստանը սկսել է շանտաժի ենթարկել այն երկրներին, որոնք դեռ չեն միացել արևմտյան պատժամիջոցներին և շարունակում են ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։