Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ Մելիքյան

Փաշինյանից պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արցախի շուրջ սակարկությունները. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու արցախահայության՝ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքին, լեգիտիմ չէ, ուստի չի կարող կանխորոշել Արցախի ճակատագիրը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը, շուրջ 160 օր 120 000 մարդու շրջափակման մեջ պահելու փաստը, ինչպես նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ու միջազգային դատարանների որոշումների անտեսման իրողությունը վկայում են, որ «միջազգային երաշխիքներով» համեմված փաշինյանական «խաղաղության» թեզն ընդամենը ծուղակ է եւ որեւէ ձեւով չիʹ կարող ապահովել Արցախի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պարտավոր է լինել Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության ու զարգացման երաշխավորը:

Փաշինյանից ու իր հանցակից վարչախմբից պահանջում ենք անհապաղ դադարեցնեʹլ Արցախի շուրջ սակարկությունները, հրաժարվեʹլ հայկական պետության սահմանները խոցելի դարձնելու հանցավոր ծրագրից ու ներազգային պառակտիչ քաղաքականությունից:

Նաև հիշեցնում ենք ՀՀ գործող իշխանություններին, որ ցեղասպանության կանխման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պարտականությունը միջազգային (erga omnes) պարտականությունն է, որն ուղղված է ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը, որն իր, իսկ օրենսդրությամբ ստանձնել է նման հանձնառություն, և որից հրաժարումը միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտում է:

Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին եւ աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում՝ բռունցքվել եւ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, եւ վե՛րջ: Հետեւաբար, հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով:

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին, որոնք ամեն օր պայքարում են ԱՐՑԱԽԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ազատ, անվտանգ ու հայկական պահելու համար:

Միացե՛ք մեզ»: