Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Քոչարյանն իր հայտարարությամբ եկել էր ասելու` հայրենիքի փրկության հարցում ինձ վրա հույս չդնեք, ես հազիվ իմ «կաշին փրկեմ»

Քաղաքական ուժեր գլխավորող առաջնորդներն ակտիվացել են. ակտիվացել` իրենց հայտարարություններում, բայց ոչ գործողություններում։ 

Մեկը մյուսի հետևից սոցցանցային տիրույթում, լավագույն դեպքում՝ սեփական կայքերում, արձագանքում են Փաշինյանի հայտարարություններին` մոտավորապես ասելով, որ իրենց վրա հույս չդնենք (թեև հասարակությունը վաղուց է դա հասկացել)։

Այսպես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով համաձայնեց կապիտուլյանտ իշխանության հետ գնալ ընտրությունների ու, փաստացի, երկարացրեց դավաճանության մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետը, այժմ Նիկոլի նման հայտարարում է, թե իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ինքը չէ։ 

«Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում... չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,- դիմելով շրջափակման մեջ գտնվող Արցախի պատգամավորներին՝ «մուննաթ» է գալիս նա։

Հիմա հերթով.

Ո՛չ, իհարկե ոչ ոք նոր չի հասկացել, բոլորն արդեն վաղուց գիտեն, որ ընդդիմությունը հասարակության քթից բռնել ու ատամներն է հաշվում` երկարացնելով Փաշինյանի կառավարումը։ Այս մարդը, այսինքն՝ Քոչարյանը, փաստացի «հիվանդ գլուխ» է համարում նաև այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել վռնդելու դավաճան իշխանությաններին` իրենց պարագլուխներով, բայց հանդիպել են, իրեն «առողջ գլուխ» համարող Քոչարյանի թիմակիցների պատնեշին, ովքեր, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, իրար թևանցուկ արած, թույլ չէին տալիս ոչ մեկին առաջ անցնել իրենցից կամ նույնիսկ քայլել իրենց կողքով։ Թույլ չէին տալիս կտրուկ գործողություններ անել՝ առաջ անցնելով՝ կատարվելիքը «սադրանք» որակելով։ Թույլ չէին տալիս անգամ բարձրախոս վերցնել։

Նրանք Երևանի փողոցներում մաշեցին մարդկային ռեսուրսները (թերևս հենց Նիկոլի ասած բառով՝ մաշեցին) թևաթափ արեցին մարդկանց ու մարեցին երկիրը փրկելու նրանց վերջին հույսը։ Քայլում էին այնպես, կարծես «бульвар»–ում ճեմելիս լինեին` առանց որևէ նպատակի։

Այս ֆոնին արդեն շատ ծիծաղելի է հնչում Քոչարյանի այն միտքը, թե` 

«...հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»...

Իսկ ի՞նչ էր ընդդիմություն կոչվող «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը` «Ֆրանսիայի» հրապարակի վրաններով, զուռնա–դհոլով, երգ ու պարով, խաղ ու տաղով... պայքարի իմիտացիա չէ՞ր։

 Ասում է`

«...դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին...»

Իհարկե, այստեղ ճիշտ է երկրորդ նախագահը։

Նրանք, ովքեր հայրենիքը գործով, այլ ոչ թե խոսքով են սիրում, չեն կարող դատողություններ անել «հայտարարություններով հայրենիք սիրողների» մասին։ Հատկապես երբ, այդ «հայրենիք սիրողը» այս 5 տարվա ընթացքում զբաղվեց բացառապես իր անվան հետ կապված դատական գործերը մաքրելով։

Ու իրոք, ինչպե՞ս կարող են դատել և հասկանալ շարքային ու հասարակ մահկանացուները, թե ինչո՞ւ Քոչարյան Ռոբերտը նույն ջանասիրությամբ չի մաքրում երկիրը դավաճաններից ու թուրքերից, իհարկե, եթե նրա «հայրենասիրության մակարդակը» 0–ական նշաձողի վրա չէ։ Նույն ջանասիրությամբ «մուննաթ» չի գալիս, երբ Նիկոլը հայտարարում է, թե պատրաստ է Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին նվիրել։ Արցախցիներին էլ՝ հետը․ այն արցախցիներին, որոնց նկատմամբ Հայաստանում ատելություն կա՝ հենց Քոչարյանի անձի պատճառով։ Մեղադրում է Արցախի պատգամավորներին ու լեզուն ատամների հետևում պահում, երբ իր դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ, պատրաստակամություն է հայտնում պատժել իր թիմակցին՝ ՔՊ-ականին իր տեղը ցույց տալու համար ու «ջան-ջիգյար» անում նրա հետ։

Հիվանդ գլուխ չէ՞։ 

Լռում է, երբ Հանրայինի եթերից ու ոչ միայն, իր պատգամավորները հրաժարվում են Նիկոլին դավաճան անվանելուց, ավելին՝ ասում, թե չգիտեն՝ որտեղից է ձևավորվել կոնցեպտը, թե եկել են Նիկոլին վռնդելու։ 

Հիվանդ գլուխ չէ՞։

Իսկ միգուցե հենց ի՞նքն է իր պատգամավորներին նման վարքագիծ թելադրում, չէ՞ որ ցանկացած «առողջ գլուխ» իր շարքերից կվռնդեր նման «հիվանդ գլուխները»։ 

Մի խոսքով, Քոչարյանն իր հայտարարությամբ եկել էր ասելու` հայրենիքի փրկության հարցում ինձ վրա հույս չդնեք, ես հազիվ իմ կաշին փրկեմ։

 

Ա. Սահակյան