Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ին

Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հյուրընկալվեցի Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Լուկաս Ռոզենկրացին։ Աշխատանքային մեր հանդիպումը, բնականաբար, սկսեցի շնորհակալության խոսքերով՝ ուղղված դեսպանին, որը հանդիպել էր զոհվածների եւ անհետ կորածների ծնողների հետ եւ լսել նրանց: Որդեկորույս ծնողների խնդիրներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Խոսելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման արդյունքների մասին՝ նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Այս առումով ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի հիմնական նպատակը, այն է՝ ներկայացնել հայ ժողովրդի հավաքական կամքը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեցի, որ այս պահին հավաքվել է ընդհանուր 300 հազարից ավելի ստորագրություն, որը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ժողովուրդը համաձայն չէ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ։ Ընդգծեցի՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է այն դեպքում, որ Ադրբեջանը իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ:

Ականատեսի աչքերով ներկայացրի նաև իրավիճակը սահմանապահ Վարդենիսում և կրակոցների թիրախ Սոթքում: Ընդգծեցի, որ 1 ամսից ավել մոտ 800 աշխատակիցներ չեն կարողանում Սոթքի ոսկու հանքավայրում աշխատանքի գնալ: Սա լուրջ սոցիալական պրոբլեմ է Վարդենիսի ողջ տարածաշրջանի համար: Պարոն դեսպանին ծանոթացրի նաեւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող լրջագույն խնդիրներին, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքին եւ ընտրովի արդարադատությանը։ Նշեցի, որ մի շարք հոդվածներ իրականում իշխանության ձեռքին գործիք են՝ պատժելու ընդդիմադիր՝ իրենց հայացքները չկիսող քաղաքացիներին։ Ներկայացրի այդ երեւույթի դրսեւորման մի շարք օրինակներ։

Հիշատակեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստի մասին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն եւ ոչ միայն մնաց անպատիժ, այլեւ իր խմբակցության մյուս անդամների հետ միասին մտածում են իմ պաշտոնանկության հարցը բարձրացնել այն բանի համար, որ չեմ արգելել Էդգար Ղազարյանին ելույթ ունենալ իրեն հասանելիք ժամանակահատվածում։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ պիտի արգելեի... Դեսպանին ներկայացրի, որ ապրիլի 20-ին՝ քաղաքական ակցիա իրականացնելիս, ինձ եւ իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ եւ թույլ չտվեցին այլեւս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինության համար ոչ ոք պատասխանատվություն դեռ չի կրել: Պարոն դեսպանին պատմեցի, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համացանցում սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում քաղաքացու հասցեին եւ կրկին մնում անպատիժ, իսկ երբ շարքային քաղաքացին է հայհոյում իշխանության որեւէ ներկայացուցչի, անմիջապես պատժվում է: Զրույցի վերջում հայտնեցինք մեր երկուստեք պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները։