NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Աշխատակցին ծեծելու և չարաշահումների համար աշխատանքից ազատված՝ ՊՈԱԿ-ի նախկին պաշտոնյան որոշել է տնօրե՞ն դառնալ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը չի հանդարտվում։

Նա շարունակում է բողոքել հիմնարկի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանից ու մեղադրել նրան` իրեն անհիմն գործից ազատելու մեջ։ Ավելի կոնկրետ, Արթուր Բաբայանը պնդում է, թե իբր 1 օր բացակայելու համար են իրեն հեռացրել է աշխատանքից։

Նա նաև նշել է, թե կոռուպցիոն բացահայտումներ է արել, ինչը ևս նպաստել է իր աշխատանքից ազատմանը։

Իրականում պատկերն այլ է։

Համենայնդեպս, NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով, Արթուր Բաբայանն աշխատանքից հեռացվել է ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի ծեծելու և նաև,  չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի համար։

Ինչ է արել Արթուրը...

Նա պարբերաբար, առանց ՊՈԱԿ-ի ղեկավարությանը տեղյակ պահելու, զբաղվել է կոմերցիոն տարածքների աղբահանությամբ, ինչն օրենքով անթույլատրելի է: Ասել է թե՝ առկա է օրենքի խախտում և ակնհայտ կոռուպցիա:

Բացի այդ, նա իր հովանավորների պարտադրանքով, «Նոյ» գործարանում տեղադրել է աղբամաններ և իր մեքենաներով իրականացրել աղբահանություն, ինչը դարձյալ օրենքի խախտում է:

Իսկ երբ այս չարաշահումները բացահայտվել են, և Բաբայանին աշխատանքից ազատելու հարց է դրվել, վերջինս դիմել է Երևանի ավագանու անդամներին։ Այս մասին Բաբայանն ինքն է ասում իր հարցազրույցում, սակայն նա չի մանրամասնում, որ դիմել է կոնկրետ իր «ընկեր» հովանավորների օգնությանը` Երևանի ավագանու անդամներ Մարկոս Հարությունյանին (մականունը` Մակի) և Արմեն Ներսիսյանին` (մականունը` Պելե) 

Այս երկուսն էլ սպառնացել են ՊՈԱԿ–ի նախկին ղեկավար Արմեն Գրիգորյանին, թե` եթե մեր ընկերոջը փորձեք հեռացնել, դուք ևս կհեռացվեք...

Սրան հաջորդել են ՊՈԱԿ-ի ստուգումներն ու դրա հետ կապված հետագա քայլերը։

Ծեծի ու մյուս բողոքների մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կոծկել է։ Այս գործում, մեր տեղեկություններով, խառն է ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի` Աշոտ Ասատրյանի մատը։

Վերջինս եղել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնում, որից հետո աշխատանքի է անցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ որպես ղեկավարի վերահսկողության գծով օգնական: 

Ինչ վերաբերում է հարցազրույցում տեղ գտած հատվածին, որտեղ Արթուր Բաբայանը ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարությանը մեղադրում է սահման ուղարկվելիք անիվները  վաճառելու մեջ, ապա սա ևս, մեծ հաշվով, ճիշտ չէ։

NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով՝ ավտոպարկի տնօրեն Առնակ Մելքոնյանը ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին խնդրել է մի քանի մաշված անիվ տրամադրել իրեն, որի համար պատրաստվ է եղել վճարել։

Ըստ նույն տեղեկության, Արմեն Գրիգորյանը նշել է, որ գումար պետք չէ ու դրա փոխարեն կարող է սարքավորումներ գնել («կլյուչներ») և հանձնել ավտոպարկի պատասխանատվությանը։

Հարկ է նկատել, որ Առնակ Մելքոնյանն Արթուր Բաբայանի մանկության ընկերն է և վերջինիս միջնորդությամբ էլ հայտնվել է ավտոպարկում ու դարձել տնօրեն։

Մեր տրամադրության տակ են լուսանկարներ և տեսանյութ, որտեղ ՊՈԱԿ–ի աշխատակիցներն անիվները լցնում են բեռնատարների մեջ` դրանք սահման տանելու համար։

Լուսանկարները և տեսանյութը միասին ներկայացնում ենք տեսաշարով. 

Հարկ է միայն ավելացնել, որ իր վերջին հարցազրույցում Արթուր Բաբայանը նշել էր, թե մտադիր է վերադառնալ ՊՈԱԿ։ Այնպես որ, չի բացառվում, որ Բաբայանը որոշել է ձեռք գցել «չալաղաջ» կտոր` իր ձեռքը վերցնելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իսկ ավագանու հովանավոր անդամներն էլ կօգնեն ի կատար ածել ցանկությունը։

Թերևս այս տեսակետը նա վերլուծել, ծանր ու թեթև է արել թեկուզ զուտ այն պատճառով, որ վերջերս է տնօրենի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Մանուկյանն ազատվել աշխատանքից՝ տեղափոխվելով «Երևան ավտուբուս» ՓԲԸ, իսկ ՊՈԱԿ–ի ժամանակավոր տնօրեն նշանակվել է նույն ընկերության ինժեները։

Ահա թե ինչու է Արթուր Բաբայանը փորձում հիշեցնել իր մասին ու ասել, որ պատրաստ է վերադառնալ։ Նկատենք, որ նա անգամ նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հասցեին ռեպլիկներ «գցեց», հավանաբար, փոխքաղաքապետ ու նաև քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ականջը շոյելու և իր ձայնը լսելի դարձնելու համար։


Արմինե Մկրտումյան