Խավիեր Կոլոմինան ամփոփել է Երևան կատարած այցի արդյունքները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ամփոփել է Երևան կատարած այցի արդյունքները:
Նա ասել է, որ հանդիպումներ է ունեցել վարչապետի, ԱԳ նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ օգտակար համարելով հանդիպումները։
«Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան ընդլայնելու ուղիները, մասնավորապես վերջին բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա կարգավիճակը», - գրել է նա Twitter-ում:
