Էսի Ազգային ժողով չի, էսի բիսեդկա ա, սրանք խուժան են. Իշխան Սաղաթելյան
Էսի Ազգային ժողով չի, էսի բիսեդկա ա: Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ական խուժաններից մեկն ասում է՝ «վեր ընկի տեղդ»: Էս էն սրանք: Խուժան են: Դուխից են խոսում, չգիտեմ՝ ինչից են խոսում, բերել, զորքը կանգնացրել են: Խոսում ենք, զորքին ասում են՝ մտեք ներս:
Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած լարված իրավիճակին ու վեճին: