Ցավում եմ, որ Արցախը հանձնող անգրագետներին եք դաշտը թողել. Գեղամ Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
Ցավում եմ, որ չեք կարող մեր երկրի համար, մեր երկրի ապագայի համար շատ կարևոր հարցերի շուրջ մեկնաբանություններ տալ: Այս մասին այսօր ՀՀ Ազգայիին ժողովում ԲԴԽ նախագահի պաշտանակատար Վիգեն Քոչարյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մանուկյանը նաև ցավում է, որ Վիգեն Քոչարյանի նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է, դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում, մեկնաբանում են միջազգային իրավունքը:
«Մեր երկիրն ուղղակի տանում եմ խայտառակ իրավիճակի և դավաճանական ընթացքով՝ Արցախը և ՀՀ ազատագրված մասնիկներն ուզում են հանձնել թշնամուն»,- նշեց Մանուկյանը: