Պրիգոժինը ներկայացրել է Վագների կորուստները Բախմուտում
«Վագների» ստորաբաժանումներն Ուկրաինայի Դոնեցկի մարզում Բախմուտի համար մղվող մարտերում կորցրել են մոտ 20 հազար մարդ, որոնց կեսը գերիներ են եղել, ասել է Եվգենի Պրիգոժինը։
«Օպերացիայի ընթացքում ես ընտրեցի 50 հազար զինյալի, որոնցից մոտ 20 տոկոսը մահացավ։ Նրանք մահացել են ճիշտ նույնքան, որքան նրանք, ովքեր եկել են մեզ մոտ պայմանագրով»,- ասել է Պրիգոժինը։
Նրա հաշվարկներով Ուկրաինայի զինված ուժերի կողմից սպանվել է 50 հազար զինվոր, ևս 50-70 հազարը վիրավորվել է, հավելել է նա։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել։