Ինչո՞ւ 2008 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին. Ղարիբաշվիլի
Վրաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է համաշխարհային հանրության դիրքորոշումը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո՝ մատնանշելով, որ այն ժամանակ աշխարհում ոչ մի երկիր պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«2008-ին մենք պատերազմ ունեցանք: Հիշու՞մ եք որևէ մեկին, ով մեր պատերազմի ժամանակ պատժամիջոցներ է կիրառել։ Ոչ ոք: Աշխարհում ոչ ոք այդ պատերազմի դեպքում ոչ ճիշտ, ոչ էլ համարժեք արձագանք չի տվել: Այսպիսով, իմ հարցն այն է, թե որտեղ է տրամաբանությունը»,-նշել է Ղարիբաշվիլին: