Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի հստակ դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ. Զախարովա
Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում, և այս առումով մեզ համար կարևոր է պետության՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի հստակ դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Փաշինյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես հաստատում այն դիրքորոշման, որը նա որդեգրել է Պրահայի գագաթնաժողովի ժամանակ, այնուհետև Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ համատեղ հայտարարություն է ընդունվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ։ Պրահայի համաձայնագիրը նոր շրջանակ է տվել Հայաստանին։ Ինչ վերաբերում է բուն խաղաղության պայմանագրի նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների վերջին փուլը Մոսկվայում օգնեց բարելավել կողմերի միջև փոխըմբռնումը և մոտեցնել նրանց դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- նշել է Զախարովան: