Անգամ Հայաստանի վարչապետն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին. Չավուշօղլու
Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուին՝ թյուրքական միջանցքի այլ նախաձեռնության համար:
Նրա խոսքով, այսպես կոչված թյուրքական ճանապարհն անցնում է Շուշիով, Ջաբրայիլով, որտեղ թափվել է նահատակների արյունը, Զանգեզուրի հնագույն թյուրքական հողով։
«Այսօր անգամ Հայաստանի վարչապետն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ Ղարաբաղը, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից»,- թուրքական դիվանագիտության ղեկավարը դիմել է Քըլըչդարօղլուին: