Գերմանիայում կանցկացվեն պատմության մեջ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ զորավարժությունները
Հունիսի 12-ից 23-ը Գերմանիայում կանցկացվեն պատմության մեջ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ զորավարժությունները, հայտնում է Bild-ը:
Հրատարակությունը գրում է, որ 2018 թվականից ծրագրված Air Defender-ին կմասնակցի 25 երկիր։
Զորավարժություններին մասնակցում է 10000 զինվոր, որից 6000-ը Գերմանիայից։ Կլինի նաև 240 ինքնաթիռ, այդ թվում 100-ը միայն ԱՄՆ-ից։