Պուտինն այսօր Ալիևի և Փաշինյանի հետ կունենա երկկողմ և եռակողմ հանդիպումներ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,- ասել է Պեսկովը։