Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունեն. Komersant
Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։
Kommersant-ը նշում է, որ նրանք ևս մեկ անգամ փորձել են ակտիվացնել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:
Նշվում է, որ Ադրբեջանի համար կարևոր է Հայաստանի տարածքով կապ հաստատելը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Գագաթնաժողովում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։
Կայքը գրում է, որ փաստաթղթերի համակարգումը եղել է մայիսի 24-ին: