Ադրբեջանն Արցախից օկուպացված Շուշիում 2023 թվականի վերջից նախատեսվում է բնակեցնել 1500 մարդ
2023 թվականի վերջին կսկսվի այսպես կոչված բնիկ շուշեցիների վերաբնակեցումը:
Անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Արցախի օկուպացված Շուշիում սկսվել է 23 բնակելի շենքի կառուցումը 450 բնակարանի համար։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության գլխավոր խորհրդական Քենան Գուլիևի խոսքով՝ 2023 թվականի վերջից նախատեսվում է Շուշիում բնակեցնել 1500 մարդ։