ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցումը
ԵՄ երկրները տեղեկացրել են Եվրահանձնաժողովին Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների գտնվելու վայրի մասին, իսկ ավելի վաղ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում էր, որ ԵՄ երկրները սառեցրել են ավելի քան 300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ։
Այս մասին գրում է BBC-ն:
«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը ներառում էր պահանջ, որպեսզի եվրոպական օպերատորները Եվրահանձնաժողովին զեկուցեն Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաբերյալ: Վերջնաժամկետը սահմանվել է մայիսի 12-ին: ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են ավելի քան 200 միլիարդ եվրո սառեցված ակտիվների մասին»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը: