Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Այս մասին գրում է Anadolu-ն:
Այն վերաբերում է տեսահոլովակին, որում Քըլըչդարօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի համար։
Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը պահանջում է փոխհատուցում 1 միլիոն թուրքական լիրայի չափով: