Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ. Պուտինը՝ Փաշինյանին
ՌԴ նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված «զգայուն հարցեր».
«Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են, զգայուն։ Վստահ եմ, որ եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, եւ ոչ միայն երկու երկրներին, այլեւ ողջ տարածաշրջանին, քանի որ դրանում շահագրգռված են շատ պետություններ, եւ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ քաղաքական, այն մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից, որոնք բնակվում են այդ տարածքում», – ասել է Ռուսաստանի նախագահը՝ անդրադառնալով ԼՂ հարցին:
Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ,- ընդգծել է ՌԴ նախագահը։