Իլհամ Ալիևն ինձ չի զանգահարել. Սինան Օղան
«Աթա» կոալիցիայից Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը հերքել է լուրերն այն մասին, որ իրեն զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարող եմ միանշանակ ասել, որ նախագահ Իլհամ Ալիևն ինձ չի զանգահարել։ Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել Իլհամ Ալիևից»,- ասել է Օգանը։
Նա նշել է, որ Իլհամ Ալիևին չի համարում մարդ, ով կարող է միջամտել Թուրքիայի գործերին։
«Ես խորապես հարգում եմ նրան որպես թյուրքական պետության ղեկավար, ինչպես նաև Ղազախստանի, Թուրքմենստանի և այլ թյուրքական երկրների ղեկավարներին։ Ադրբեջանը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին այնպես, ինչպես Թուրքիան չի միջամտում Ադրբեջանի ներքին գործերին: Ուստի նման անիմաստ հայտարարություններին չի կարելի վստահել»,- ասել է Օղանը։