Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան

Եթե այսօր Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնն ի աջակցություն ԼՂ ժողովրդի. Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Telegraph օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Բրիտանիայի նախկին վարչապետ (19-րդ դար), մեծ հումանիստ, երկար տարիներ ի աջակցություն հայերի հանդես եկած Ուիլյամ Գլադստոնի կյանքին ու ժառանգությանը և նշել, որ օրերս Հարդենում՝ Գլադստոնի գրադարանում տեղի ունեցած մեծարման երեկոն ոչ թե պարզապես հարգանքի տուրք էր նրա քաղաքական խորաթափանցությանն, այլ, առաջին հերթին, նրա սկզբունքային մարդասիրությանը: Արմեն Սարգսյանը հատկապես անդրադարձել է Ուիլյամ Գլադստոնի հայանպաստ գործունեությանը և մասնավորապես նշել. «Հայաստանը չի կարող մոռանալ 19-րդ դարի բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկին», մանավանդ որ այսօր նման կերպարի կարիք շատ ունի»:

«Ուիլյամ Յուարթ Գլադստոնը ծնվել է 19-րդ դարի առաջին (1808), մահացել՝ վերջին (1898) տասնամյակում։ Նա աննախադեպ՝ չորս ժամկետ պաշտոնավարել է որպես վարչապետ՝ երբեք իր արժեքները չստորադասելով քաղաքականապես նպատակահարմար զիջումներին և վաստակելով «ճնշվածների պաշտպանի» տիտղոսը։

Գլադստոնի ամենանշանակալի (ու նաև վիճելի) քաղաքական նախաձեռնությունը, թերևս, Իռլանդական Հոմրուլի (Irish Home Rule) շուրջ ջանքերն էին։ Գլադստոնը ձգտում էր Իռլանդիային շնորհել Բրիտանական կայսրության ներսում ինքնակառավարման զգալի աստիճան՝ հույս ունենալով բավարարել իռլանդացի ժողովրդի դժգոհություններն ու նպաստել Բրիտանիայի և Իռլանդիայի հաշտեցմանը: Հոմրուլն անցկացնելու նրա փորձերն ի վերջո բախվեցին ուժեղ դիմադրության, բայց եկեք մի պահ պատկերացնենք մեր աշխարհը, եթե նրա հեռատես նախաձեռնությունը հասներ իր ավարտին. բրիտանացիները սերնդեսերունդ կազատվեին տարաձայնություններից ու «տրավմաներից»։

Սակայն այն, ինչը կյանքի վերջին տարիներին իսկապես առանձնացրեց Գլադստոնին, Հայաստանն էր։ Նրա ներգրավվածությունը «Հայկական հարցում», որը պայմանավորված էր բացառապես իր բարոյական պատկերացումներով, սկսվեց 19-րդ դարի վերջին։ Ծննդյան 85-ամյակի օրը՝ 1894 թվականի դեկտեմբերին, Գլադստոնը Հարդենի իր գրադարանում ընդունեց հայկական պատվիրակությանը և առաջին ձեռքից տեղեկություններ ստացավ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ վայրագությունների մասին։ Այդ տարի սուլթան Աբդուլ Համիդ II-ն իր զորքերը հանել էր Թուրքիայի հայկական համայնքի դեմ։

Համիդյան ջարդերը, ինչպես դրանք հայտնի դարձան հետագայում, սկսվեցին Սասունի և Զեյթունի արևելյան շրջաններում հայերի դեմ հարձակումների ալիքով։ Զանգվածային կոտորածներն ուղեկցվում էին բռնի կրոնափոխությամբ, հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ։ Գլադստոնը, որ իր ձայն էր բարձրացրել Բալկաններում օսմանյան բռնությունների դեմ, ցնցված էր, սակայն պատկառելի տարիքը զգալիորեն սահմանափակում էր նրա աջակցության հնարավորությունը։

Բռնությունները 1895 թվականին ավելի ուժգնացան՝ տարածվելով այլ շրջաններում՝ ներառյալ Ստամբուլ ու Իզմիր քաղաքները։ Հայերը դարձել էին պետական պաշտոնյաների, կրոնական առաջնորդների ու տեղի զինվորականների նախաձեռնած ջարդերի հաճախակի թիրախ։ Հետապնդումների էին ենթարկվում նաև մյուս փոքրամասնությունները։ Գլադստոնը, չնայած բավականին պատկառելի տարիքին, որոշեց գործել։

1895 թվականի օգոստոսի 6-ին 86-ամյա նախկին վարչապետը 10 մղոն քայլեց Հարդենի իր դղյակից դեպի Չեսթեր Թաուն Հոլ (Chester Town Hall), որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ լսելու նրան։ Գլադստոնը դատապարտեց Օսմանյան կայսրությանը՝ որպես «վատագույնն աշխարհում» և հավաքվածներին կոչ արեց կանգնելու հայերի՝ «աշխարհի ամենախաղաղասեր, խելացի ու աշխատասեր ժողովուրդներից մեկի» կողքին։

Հանդիպումը, որը նախագահում էր Վեսթմինսթերի դուքսը, ավարտվեց ի աջակցություն Հայաստանի ընդունված բանաձևով։ Այն այնքան ազդեցիկ էր, որ թուրքական գրաքննությունը հաջորդ օրն արգելեց բոլոր անգլիական պարբերականները, քանի որ դրանք լայնորեն լուսաբանել էին Գլադստոնի ելույթը։ Հայաստանին ուղղված Գլադստոնի աջակցությունը դրանով չսահմանափակվեց: Որպես բրիտանական քաղաքականության «Ավագագույն Ծերուկ»՝ նա օգտագործեց իր ազդեցությունը՝ աջակցություն ստանալու հայկական հարցում։ Նա ներգրավեց դիվանագիտական ջանքերը, հանդիպեց առաջնորդների հետ և օգտագործեց իր կապերի լայն ցանցը՝ հասնելու միջազգային միջամտության։ Բարոյական բարձր արժեքներն ու հեղինակությունը՝ զուգորդված անզուգական հռետորությամբ, նրան դարձրեցին արդարության համոզված պաշտպան։

Գլադստոնի վերջին հրապարակային ելույթը 1896 թվականի սեպտեմբերին էր՝ հայերի նկատմամբ օսմանյան կոտորածների դեմ բողոքի ցույցին: Թեպետ այդ ժամանակ նա արդեն մասամբ խուլ էր և գրեթե կույր, սակայն ի աջակցություն Հայաստանի Գլադստոնի ելույթը ոտքի հանեց վեց հազար մարդու Լիվերպուլի Circus Building-ում: Դա թերևս նրա հռետորական ձիրքի մեծագույն պահն էր։ «Բոլոր մարդիկ,- ասաց Գլադստոնը,- մեր աջակցության նույն պահանջներն ունեն»: Նա իր լսարանին հայտնեց, որ հողը, որի վրա կանգնած է, «ոչ բրիտանական է, ոչ էլ եվրոպական, այն մարդկային է»:

Նույն տարում լույս տեսավ Գլադստոնի ազդեցիկ գրքույկը «Հայկական հարցը» վերնագրով։ Այն դարձավ հայերի տառապանքների մասին համաշխարհային իրազեկվածության բարձրացման կատալիզատոր: Այս հիմնարար աշխատության մեջ Գլադստոնը ջանասիրաբար նկարագրեց հայ ժողովրդի դժվարին կացությունը՝ լույս սփռելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների վրա։ Նրա պերճախոս արձակն ու հզոր հռետորաբանությունն արժանացան ողջ աշխարհի ընթերցողների արձագանքին՝ ուշադրություն հրավիրելով այն սարսափի վրա, որն անտեսվել էր կամ մերժվել։ Նա նախազգուշացրեց, որ եթե Եվրոպան գործելու փոխարեն «բավարարվի լսելով», հայերի կոտորածները ճանապարհ կհարթեն մի աննկարագրելի ավելի վատ բանի համար։ Պատմությունը ողբերգական կերպով հաստատեց Գլադստոնի ասածները:

Երբ 1898 թվականին Գլադստոնը մահացավ, նրա համար պետական հուղարկավորություն կազմակերպվեց։ Նրա դագաղը, սակայն, ծածկված էր ոչ թե ազգային դրոշով, այլ՝ սպիտակ, կապույտ և ոսկեգույն մետաքսյա սավանով, խորհրդանիշ, որը նրա ընտանիքին էր հանձնվել հայկական եկեղեցու կողմից։

Գլադստոնի բարոյական հրամայականը պարզ էր. Հայկական հարցը լուծելու համար անհրաժեշտ էին միջազգային գործողություններ: Նա կոչ արեց կառավարություններին, քաղաքական գործիչներին և հասարակ քաղաքացիներին՝ հանդես գալ ընդդեմ ճնշումների։ Եվ նրա հորդորը, որը դուրս էր քաղաքականության սահմաններից, մնայուն ազդեցություն թողեց բոլոր նրանց սրտերում ու մտքերում, ովքեր լսեցին նրա ձայնը։

Հայաստանին ցուցաբերած՝ Գլադստոնի աջակցությունը մինչ օրս հիշեցնում է միջազգային համերաշխության ուժի մասին։ Մարտահրավեր նետելով համաշխարհային հանրության անտարբերությանը՝ նա ի ցույց դրեց հավաքական գործողությունների փոխակերպիչ ներուժն ընդդեմ անարդարության։

Եթե այսօր Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնն ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի և բազմաթիվ այլ հակամարտություններից տուժած ժողովուրդների։ Լիվերպուլում նրա հզոր ելույթից հարյուր տարի անց այս մոլորակի մարդկության հանդեպ նոր գլադստոնյան մոտեցման խիստ անհրաժեշտություն կա»։