Կիևի հետ բանակցություններն անհնար են, քանի դեռ կա ծաղրածուն՝ Զելենսկին. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ քանի դեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա համախոհներն Ուկրաինայի գլխին են, ռուս-ուկրաինական բանակցությունները բացառվում են։ Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, այս մասին Մեդվեդևն ասել է Վիետնամ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
«Քանի դեռ կա Կիևի ռեժիմ, ծաղրածու Զելենսկի, բանակցություններն անհնարին են»,- ասել է ռուս քաղաքական գործիչը և հավելել, որ վաղ թե ուշ երկրները պետք է պայմանավորվեն, բանակցություններն անխուսափելի են։ Բայց քանի դեռ Զելենսկին և նրա հետևորդներն իշխանության են, Ռուսաստանի համար իրավիճակը բանակցությունների առումով չի փոխվի:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է «արդար աշխարհ», որտեղ «զավթողին ու զոհին հավասարեցնող բանակցությունները պետք է մերժվեն»։
Ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ այժմ բանակցություններ պետք չեն «արտաքին վերահսկողության տակ գտնվող նացիստական պետության հետ»։