Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը գոհացուցիչ է. Ալիև
Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, որը բխում է դարեր շարունակ բարեկամության, բարիդրացիության և ներդաշնակության պայմաններում ապրող մեր ժողովուրդների կամքից, գոհացուցիչ է։ Ինչպես գրում է APA-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում, որն ուղղված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ մայիսի 26-ի՝ Անկախության օրվա առթիվ:
«Փոխադարձ աջակցությունն ու վստահությունը, սերտ համագործակցությունը, համատեղ լայնածավալ տարածաշրջանային նախագծերը մեր ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը պայմանավորող հիմնական գործոններն են։ Այսօր լավ հնարավորություններ կան զարգացնելու և հարստացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը նոր բովանդակությամբ, որը կծառայի մեր երկրների բարեկեցությանը և մեր տարածաշրջանի բարգավաճմանը, մեր գործընկերությունը բարձրացնելով ավելի բարձր մակարդակի»,- ասել է Ալիևը: