ՀՀ-ի հարցերը չեն լուծվելու ո՛չ Մոսկվայում, ո՛չ Եվրոպայի տարբեր քաղաքներում, ո՛չ էլ՝ Վաշինգտոնում. Աղվան Վարդանյան
Ես իմ խոսքում հստակ ասացի՝ ՀՀ-ի հարցերը չեն լուծվելու ո՛չ Մոսկվայում, ո՛չ Եվրոպայի տարբեր քաղաքներում, ո՛չ էլ՝ Վաշինգտոնում: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունների այս շրջապտույտները, տեղից տեղ ցատկելը, բազմաթիվ այցերը Հայաստան, իրենց այցերը տարբեր ուժային կենտոններ, բնական է, որ պետք է լինեն: Բայց դրանք պետք է լինեն մեր ազգային, պետական շահերը, Արցախի պաշտպանելու համար:
«Ողբերգությունը հենց այդտեղ է: Դուք հիմա ի՞նչ եք ասում: Ձեր վարչապետն ասել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Նա դա ընդունել է, համաձայնել է, ուրիշ ի՞նչ եք դուք ուզում: Սա ամենամեծ դավաճանությունն է, ամենամեծ ուրացումն է, Հայաստանի ապագայի վրա նետած ամենամեծ քարն է»