«Վազգեն Սարգսյանը ձեռքը սեղանին խփեց ու ասաց՝ բոլ ա, հերի՛ք ա». Աղվան Վարդանյանը Սպարապետի հետ կապված մի դեպք պատմեց ու համեմատեց ներկա վիճակի հետ
ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մի պատմություն պատմեց կապված Սպարապետ, վարչապետ Վազգեն Սարգսյանի մասին:
«1999թ. էր: Վազգեն Սարգսյանը վարչապետ էր: Խորհրդակցություն էր: Հրավիրված էին գիտնականներ: Խոսք բացվեց Նոյան տապանի և Արարատ լեռան մասին: Գիտնականներից մեկն ասաց՝ «Ներողություն, պարո՛ն վարչապետ, բայց գիտե՞ք, կարծես այդքան էլ հստակ չէ, որ Նոյը եկել ու Նոյան տապանով իջել է Արարատի վրա: Կասկած ու վարկած կա, որ ավելի հեռու մի սար կա, դրա վրա է իջել»: Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին և ասում՝ «Բոլ ա, հերի՛ք ա: Ուրիշներն իրենց չունեցածն իրենց են վերագրում, մեր ունեցածն իրենց են վերագրում, դուք եղածն էլ եք կասկածի տակ դնում»»,- պատմեց Վարդանյանը:
Պատգամավորը բացատրեց, թե ինչու պատմեց այս պատմությունը: Նրա խոսքով՝ սրանք (խմբ. իշխանությունները) փորձում են խարխլել մեր ինքնության հիմքերը, մեր ազգայինը, հոգևոր, մշակութային մեր բոլոր խորքերը:
«Փորձում են բերել պետության ու պետականության մի կոնցեպտ, որով հայությանն ու Հայաստանի քաղաքացիներին կվարժեցնեն իրենց տեսակի հետ։ Ողորմելի, վախկոտ, աներազանք»,- նշեց Վարդանյանը: