Ինչո՞ւ են Լավրովի դստերը ներս թողել երկիր. Վրաստանի նախագահը դիմել է կառավարությանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է կառավարությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստերը երկիր թույլ տալու համար: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Իշխանությունները պատասխանատու են սահմանի և տարածքի պաշտպանության համար։ Դուք պետք է իմանաք, թե ով է երկիր մտնում, ով է դուրս գալիս։ Դժվար է հավատալ, որ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական շրջանակի անդամները երկիր են մտել առանց նախնական նախազգուշացման և անվտանգության երաշխիքների»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։