Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանը հորդորում է սովորել ուկրաիներեն
Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը կարծում է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է մեծացնել ուկրաինական կենտրոնները, քանի որ Ուկրաինան ապագայում կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Դիվանագետի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները սկսեց շատ ավելի քիչ ուշադրություն դարձնել առանձին երկրների ուսումնասիրությանը, որոնք նախկինում գտնվում էին ռուսական ազդեցության տակ:
«Ես Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր եմ և կասեմ, որ մենք ուկրաինագիտության բաժին չունեք: Եվ սա ամոթ է, սա շատ սխալ է»,-նշել է նա: