Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Որ հարցերի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը լեզու չեն գտնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո խախտվեց ընդունված օրինաչափությունը, և չստորագրվեց որևէ փաստաթուղթ, թեև դրանից առաջ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել էր, թե նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում՝ եռակողմ հայտարարություն և փաստաթուղթ, որը վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը եւ ստորագրվելու է փոխվարչապետների ֆորմատով: 

Նախորդ բոլոր եռակողմ հանդիպումներից հետո, որպես կանոն, նոր հայտարարություն էին տարածում։ Մոսկովյան հանդիպումից հետո հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական շրջանակներն արձանագրեցին, որ այն, ըստ էության, տապալվել է։ Նման եզրահանգման հիմքը ոչ միայն փաստաթղթի բացակայությունն է, այլև հանդիպման տևողությունը, այն ընդամենը 20 րոպե տևեց, որի կեսից ավելին Փաշինյանն ու Ալիևը բանավիճում էին Զանգեզուրի միջանցքի թեմայով՝ հընթացս էլ ուշագրավ հայտարարություններ անում։ Դիցուք, Փաշինյանը բուռն արձագանքեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, փոխարենը լռեց, երբ Ալիևն ասաց՝ Խանքենդի-Լաչին ճանապարհը՝ վերահաստատելով Արցախն Ադրբեջանին հանձնելու բրյուսելյան պայմանավորվածությունը։ Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանն այս հանդիպումով ընդամենը դեմքը փրկելու նպատակ էր հետապնդում, և ակնհայտ է, որ պայմանավորվածությունները կայանում են այլ՝ արևմտյան հարթակում։

Հիշեցնենք․մայիսի սկզբներին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քառօրյա բանակցային մարաթոն ունեցան, որին հաջորդեց Բրյուսելը՝ արդեն առաջին դեմքերի ֆորմատով։ Հենց այդ հանդիպումից հետո էլ Շառլ Միշելը հայտարարեց փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին կողմերի համաձայնության վերաբերյալ։ Նշենք, որ հաջորդ հանդիպումը Քիշնևում է կայանալու՝ արդեն հնգակողմ ֆորմատով։ Փաշինյան-Ալիև զույգի պայմանավորվածությունների վկան Քիշնևում կլինեն Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ 

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը համաձայն չէ, թե Մոսկվայի հանդիպումը ձախողվել է, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը չբացառեցին, որ առաջիկայում հնարավոր է հրապարակվի համապատասխան փաստաթուղթ։ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց՝ եռակողմ հանդիպմանը նախորդել են երկկողմ ձևաչափով բանակցությունները, և այնպես չէ, որ 20 րոպե են շփվել։«Ռուսաստանի ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Հենց այդ պատճառով էլ վերջնական հանդիպումն այդքան կարճ ստացվեց։ Պետք է սպասել ամփոփիչ հայտարարությանը»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ մեկ օրում, մեկ վայրկյանում, մեկ բանակցության ընթացքում փաստաթղթի ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել չի կարող լինել։ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվելուց առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ «Նախ պետք է կառավարությունը հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, հետո Սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը Սահմանադրությանը, հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը, այնուհետև պետք է ստորագրի հանրապետության նախագահը»,- ասաց նա, բայց հավելեց, որ սա միայն իր ենթադրություն է, քանի որ այս ամենը սահմանադրական նորմի պահանջ է։ Նույն գործընթացը, ըստ նրա, պետք է անցնի նաև Ադրբեջանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ի սկզբանե ակնկալիքներ չի ունեցել մոսկովյան հանդիպումից՝  բանակցությունների հերթական փուլն է, տարբեր մայրաքաղաքներում նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։«Երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումից ակնկալիք չունեի, որ որևէ համատեղ հայտարարություն է ընդունվելու: 2-3 տոկոս հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին տեքստ կլիներ, բայց դա էլ չեղավ»,- ասաց  ընդդիմադիր պատգամավորն ու փորձեց կրկին մարգարեանալ` ինքը չի կարծում, որ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է կնքվելու։ Նշենք, որ մոսկովյան հանդիպումից մեկ օր անց և Քիշնևից առաջ Ֆրանսիայում Բաքվի դեսպանը հայտարարեց՝ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Քիշնևում։ «Մեր խնդիրները լուծվում են ոչ թե Վաշինգտոնում, Մոսկվայում, այլ մեր խնդիրները լուծվում են Հայաստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը կնշանակի նոր զիջումներ․«Մենք դեռ չենք կարողացել հեռացնել, քանի որ իշխանությունն իրենց համար ամեն ինչ է: Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի: Եվ սա լինելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում. կարծում եմ՝ այս երկու կենտրոններում պետք է ձևավորվի հեռացնելու նոր գործընթաց»։ 

Իշխանական աղբյուրները նույնպես բացառում են, որ հունիսի 1-ին կստորագրվի փաստաթուղթ, քանի որ փաստաթղթի նախագծի բազմաթիվ կարևոր դրույթների վերաբերյալ չկա փոխհամաձայնություն։ Մասնավորապես արցախահայության իրավունքների պաշտպանության մեխանիզմ դեռ չի ձևավորվել, պարզ չէ՝ ով է երաշխավոր լինելու, բացի այդ, Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, որ պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում լինի, ադրբեջանցիները չեն համաձայնում նաև պայմանագրի մեջ նշել, թե որ քարտեզով պետք է առաջնորդվել։ Չնայած Փաշինյանն իր ասուլիսում հայտնեց 75 թվականի քարտեզի մասին, սակայն իշխանական աղբյուրներն ասում են՝ Ադրբեջանը սեփական քարտեզներ ունի և դեմարկացիան ու դելիմիտացիան իր գծած քարտեզներով է ուզում իրականացնել։ Ադրբեջանը չի ուզում ստորագրել, քանի որ հավակնություններ ունի ՀՀ տարածքի նկատմամբ, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի տեսքով։

Ի դեպ, մայիսի 25-ի հանդիպման մեկնարկին Պուտինը նույնպես հայտարարեց՝ կողմերի միջևդեռ չկարգավորված հարցեր կան։ Պուտինի խոսքով՝ չկարգավորված հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք, սակայն՝ հաղթահարելի են։ Թե հատկապես որ հարցերի շուրջ են տարաձայնությունները, Ռուսաստանի նախագահը չհստակեցրեց, միայն նշեց, որ «հարցը տերմինաբանության մեջ է»։