Ալիևն այցելել է օկուպացված Քարվաճառ
Շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջան։
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը մասնակցել է շրջանի փոքր հիդրոէլեկտրակայանների, զինվորական հոսպիտալի բացմանը, ինչպես նաև բնակելի թաղամասի և 960 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման արարողություններին։