Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Երաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են դասագիրք ունենալ․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունի (տեսանյութ)
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-իՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. ՓաշինյանՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր. ՀՀ կառավարություն
Հասարակություն

Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը

Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը Արցախի շրջանավարտներին․

«Սիրելի շրջանավարտներ,

Սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր կյանքի առաջին կարևոր շրջափուլի ավարտի առիթով: Մեր հոգին լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի լուսավոր երտասարդներ են մեծանում Արցախում: Արցախի արհեստական շրջափակման պայմաններում, երբ միասին կրում ենք բազմաթիվ զրկանքներ, երբ մեր վաղվա օրը շատ անորոշ է թվում, Ձեր երիտասարդական եռանդն ու կյանքի հանդեպ սերը գալիս են գոտեպնդելու և զորացնելու մեր սրտերը:

Դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, ուսուցիչների խրատներն ու փոխանցած փորձառությունը կօգնեն ձեզ կյանքում գտնելու Ձեր ճիշտ տեղն ու կոչումը։ Մեր մաղթանքն է, որ դուք կյանքում ինչ դիրքի և աստիճանի էլ հասնեք, չմոռանաք ձեր ամենամեծ կոչումը. արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է և մեր նահատակների, ովքեր Ձեզ նման պայծառ երիտասարդներ էին, արյամբ սրբացած այս հողին տեր կանգնելը։ Չկտրվեք ձեր արմատներից, որովհետև ծառի նման իր արմատից կտրված յուրաքանչյուր մարդ բարոյապես ենթակա է չորացման և անհետացման։

Աղոթում ենք, որ Աստված մշտապես ուղեկից լինի Ձեր կյանքի հետագա տարիներին, իսկ դուք Ձեր բոլոր քայլերը փորձեք կատարել Աստծո կամքի համաձայն, փնտրեք իմաստություն և ճշմարտություն, որպեսզի գտնեք կատարյալ խաղաղություն և ազատություն: Անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում:

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ»։