Էրդողանի հաղթանակից հետո ԵՄ-ում կոչ են արել դադարեցնել Անկարայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները
Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրը անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին WAZ-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը։
«Վերջին տարիները ցույց տվեցին, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը կարևոր է, բայց ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին՝ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ն»,- ասել է Վեբերը:
Այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: