Իմ տիրույթում չէ. ՏԿԵ նախարարը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին արձագանքողը, պատասխանողը ես չեմ: Դա իմ տիրույթում չէ: Այս մասին լարգրողներին այսօր ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք որևէ քաղաքական պատասխան տրվելու է Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Նրա խոսքով՝ կա պրոցես, ընդ որում՝ բավականին ակտիվ:
«Ադրբեջանի նախագահը սեղանին լիովին այլ բան է խոսում: Կարծում եմ, որ իմ ու բոլորիս համար կարևոր են բանակցությունները, թե որ երկիրը բանակացությունների սեղանի շուրջ ինչ է խոսում, ինչ է արտահայտում: Իսկ թե մեր կողմն ինչ է խոսում, ինչ է արտահայտում, ապա բազմաթիվ անգամ երկրի ղեկավարի կամ ԱԳ նախարարի շուրթերից լսել ենք»,- նշեց Սանոսյանը: